Ներքին 3 տարի առաջ - 14:55 04-10-2023

Կանխվել է կալանավորված անձին սպիտակ, բյուրեղանման զանգվածի փոխանցման փորձը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, թմրանյութերի և այլ արգելված իրերի ներթափանցման վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։25-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ղ․ Ա․-ի մոտ կարճատև տեսակցության այցելած կնոջը՝ Յ․ Ա․-ին։

Արդյունքում՝ կնոջ ներքնազգեստի միջից հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ սպիտակ, բյուրեղանման զանգվածով, որի ընդհանուր քաշը կազմել է 1․05 գրամ։

Շարունակելով վերոնշյալ դեպքով օպերատիվ տվյալների իրացումը՝ հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել նույն կալանավորված անձի՝ Ղ․ Ա․-ի հիվանդասենյակում և նրա քնելատեղից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով, մեկ լիցքավորիչ, իսկ պատուհանագոգի վրայից հայտնաբերել են մեկ ինքնաշեն դանակ։ Վերջինս հայտարարել է, որ տվյալ արգելված իրերն իրեն չեն պատկանում:

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր։ Քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողների կողմից քաղաքացի Յ․ Ա․-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով