Ներքին 5 տարի առաջ - 15:21 25-05-2021

α-PVP տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված Է հայտնաբերել ՊԵԿ-ը

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ հսկողություն են իրականացրել «Հայփոստ» ընկերության փոստի փոխանակման կենտրոնում: Արդյունքում՝ Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել է 280 գ ընդհանուր քաշով α-PVP տեսակի թմրամիջոցի կապտավուն բյուրեղանման զանգված: Այն թաքցված է եղել առաքանու իրերի մեջ:

Դեպքով մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները, մասնավորապես` «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Արդյունքում Երևան քաղաքում գտնվող «Հայփոստի» սպասարկման կենտրոնից α-PVP տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել առաքանին ստացող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Ա.Վ-ն: Նրանք ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն՝ մայրաքաղաքում գտնվող մի շարք հասցեներում իրականացվել են խուզարկություններ: Արդյունքում հայտնաբերված առարկաները տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը` հարուցված քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»