Ներքին 1 տարի առաջ - 13:55 01-09-2025

Օտարերկրացի ազատազրկված անձանց մոտից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և բջջային հեռախոսներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվող օտարերկրացի ազատազրկված անձանց։ Այդ մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից:

Խուզարկությամբ վերջիններիս անձնական իրերի միջից հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող, 18,31 գրամ քաշով, դեղնականաչավուն, բուսական զանգված, 2 բջջային հեռախոս և 3 ականջակալ։

Դեպքերի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։ Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան