Ներքին 3 տարի առաջ - 11:45 03-10-2023

ՔՊ-ական պատգամավորը կարդալ չկարողացավ, բայց հաստատեց՝ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա է ստորագրվել

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն այսօր ԱԺ ամբիոնից ընթերցեց, թե ինչ է կապիտուլյացիան։

Պատգամավորն ասաց, որ տեքստը վերցված է համացանցի Վիքիպեդիա հարթակից։

«Այդքան, որ օգտագործում ենք կապիտուլյացիա բառը, առանց որևէ մեկին մեղադրելու կամ ակնարկների ուղղակի ուզում եմ բացատրությունը կարդամ․

«Հաղթող կողմի պայմաններով, կամ նրա հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ դրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջանակներում և պատերազմող պետության զինված ուժերի հանձնումը հաղթող կողմին»։

Սա կապիտուլյացիա բառի միջազգայնորեն ճանաչված բացատրությունն է, և ես խնդրում եմ բոլորին, ովքեր այդ բառը սարքել են մատի փաթաթան, խնդրում եմ, մի հատ կարդացեք կապիտուլյացիան որն է, համեմատություններ արեք նոյեմբերի 9-ի և սեպտեմբերի 20-ի հետ, հետո նոր խոսացեք»,- եզրափակեց ելույթը իշխանական պատգամավորը։

Հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության տեքստը և դրան հաջորդած գործողությունները, որոնք երբեմն հակասում էին նույն այդ հայտարարությանը, օրինակ, որ զորքերը պետք է մնային այդ պահին իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն, 2020 թվականի նոյեմբեր 9-ից հետո բազմաթիվ տարածքներ առանց 1 կրակոցի զիջվեցին թշնամուն, իսկ նույն այդ հայտարարությամբ գերիներին վերադարձնելու գործընթացը մնաց օդում կախված։ Փաստացի ՔՊ-ական պատգամավորը հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիա է ստորագրել։

Ուշագրավ է նաև այն, որ ինչպես ՔՊ-ական այլ պատգամավորներ, Նարեկ Ղահրամանյանը ևս չի կարողանում առանց սխալների կարդալ։ Թեև նա Վիքիպեդիայից էր օգտվել, բայց 4 տողանոց տեքստը չկարողացավ առանց սխալվելու կարդալ։

Վիքիպեդիայում նշված է «ռազմական շրջաններ», իսկ ՔՊ-ական պատգամավորն այն կարդում է «ռազմական շրջանակներ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»