Ներքին 2 տարի առաջ - 00:14 08-11-2023

Եթե նոյեմբերի 9-ին ստորագրվել է հրադադարի համաձայնագիր, ապա Շահրամանյանի ստորագրածները կապիտուլյացիոն փաստաթղթեր են

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդման հյուրը ԱԺ պաշտպանության, անտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն է։

«Հարցազրույցներից մեկում ես տեսակետ հայտնել եմ, որ եթե նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել հրադադարի համաձայնագրի արձանագրում, ապա պարոն Շահրամանյանի կողմից կայացված որոշումները կապիտուլյացիոն փաստաթղթեր են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով Սամվել Շահրամանյանին հարցաքննման կանչելու մասին հարցին։

Ճշտող հարցին, թե արդյոք ստորագրված փաստաթուղթը տեսել է, վրդովվեց․ «Եթե թուղթը չենք տեսել, ապա ինքը Երևանում ինչ է անում։ Ինքը Արցախի Հանրապետության նախագահն է։ Այստեղ երկակիության խնդիր կա։ Նա չի եկել Երևան ինչ-որ գլուխներ ջարդելու, Երևան եկել է, որովհետև հայաթափվել է Արցախը, և ինքը՝ որպես նախագահի պարտականություն կատարող, ուղղաթիռով է եկել՝ ի տարբերություն ժողովրդի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան