Ներքին 4 տարի առաջ - 22:04 22-04-2022

Մինչև վերջ առյուծները կռվեցին, պայքարեցին, բայց առջևում ոչխարն էր, և չկարողացավ այդ պայքարը ի մի բերել․ Խաչիկ Մանուկյան

Այսօր «5165» շարժման բողոքի ակցիայի ժամանակ ելույթներ ունեցան նաև զոհված զինծառայողների ծնողներ։ Բողոքի ակցիային ելույթով հանդես եկավ Ազգային հերոս Վաչագան Մանուկյանի հայրը՝ Խաչիկ Մանուկյանը, և ասաց․ «Մենք և մեր հայրենիքը դավաճանված ենք, իշխանափոխություն լինում է այնտեղ, որտեղ կա իշխանություն։ Մենք իշխանություն չունենք, ունենք իշխանություն բռնազավթածներ։ Այսինքն՝ բռնությունը այս դեպքում եղել է խաբեությունը, շառլատանությունը, որով կարողացել են հիպնոսացնել հանրությանը և գալ իշխանության։ Խոսք կա՝ ավելի լավ է առյուծը ոչխարներին առաջնորդի, քան ոչխարը՝ առյուծներին։ Մենք տեսանք, թե ինչպես մինչև վերջ առյուծները կռվեցին, պայքարեցին, բայց առջևում ոչխարն էր, և չկարողացավ այդ պայքարը ի մի բերել, կյանքի կոչել, քանի որ այդ խիզախումը, այդ քաջությունը պարտվողը իր հոգու մեջ չի կրում, չի կարող պարտության սինվոլը հաղթանակների կրողը լինել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով