Մամուլ 4 ամիս առաջ - 08:28 05-06-2026

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների, ընտրողների թիվը, կարելի է ասել, բավականին ավելացել է։ ԲՀԿ նախընտրական շտաբի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են «հաշվառել» իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքային շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, որ նախապես փոխանցած հնարավոր ձայների թվերը 50 տոկոսով ավելացել են:

Բոլորը միաբերան նշել են, որ պատճառը Ծառուկյանի՝ Փաշինյանի հասցեին արված հայտարարությունն է. «Իրա պատիժը իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի, եթե չապացուցեց, որ շպիոն եմ»: Նա այս խոսքն ասել էր մայիսի 24-ին` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե նա էլ, Անդրանիկ Թեւանյանի նման, լրտես ու պետական դավաճան է։

Այս հայտարարությունից հետո նրանք, ովքեր կասկածում էին, որ հետընտրական փուլում Ծառուկյանը կարող է աջակցել Փաշինյանին` իշխանություն կազմելու հարցում, համոզվել են, որ Ծառուկյանը «զադնի չի դնելու», եւ առճակատման գնացած Փաշինյանը եւս դրանում համոզվել է, ու նյարդերը տեղի են տվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում