Մամուլ 2 տարի առաջ - 08:30 18-07-2024

Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արձակուրդից վերադառնալուց հետո ՔՊ-ականներն աշնանային քաղաքական եթերաշրջանը բացելու են նախկիններին ու մանավանդ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու չարչրկված երգով։ ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ընտրություններից առաջ կրկին խաղարկելու են նախկին թալանչիների թեման, եւ սրանով են պայմանավորված դատական համակարգում տեղի ունեցող վերջին ջարդը եւ հատկապես Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելը, ում ԲԴԽ-ն մեղադրեց «մեր դատական պրակտիկայի պատմության ամենակարեւոր գործերից մեկը»՝ Ռոբերտ Քոչարյանի գործը տապալելու համար։

Իշխանությունում կարծում են, որ պլինտուսի հավասարված իրենց վարկանիշը քիչ թե շատ բարձրացնելու փոքրիկ շանսը Քոչարյանի եւ նախկինների գործոնը կրկին խաղարկելու մեջ է, որով փորձելու են պատերազմի, պարտության եւ դրանց հաջորդած բոլոր դժբախտությունները նորովի, թարմացված վերագրել նախկիններին եւ նրանց թալանին, որ հաջորդ ընտրություններին էլ կարողանան քվե կորզել հանրությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ