Մամուլ 3 տարի առաջ - 08:37 21-09-2023

Վերահաշվարկն էլ չի փրկում ՔՊ-ին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչ Արցախը պայքարում է լինել-չլինելու համար, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է մարտեր մղել՝ յուրաքանչյուր քվեաթերթիկի համար, որ Երեւանում իշխանություն զավթի։

Ավագանու ընտրություններից հետո հանձնաժողովների իշխանական անդամների պահանջով մասշտաբային վերահաշվարկ է սկսվել, որը կավարտվի վաղը՝ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14.00-ին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերահաշվարկի արդյունքում փոփոխություններն այնքան շատ չեն, որ ընտրությունների արդյունքների վրա ազդեն։

Այնպես որ մի տեղ ծալված, մյուս տեղում անվավեր ճանաչված մի քանի քվեաթեթիկ վավեր ճանաչելով հարցը հնարավոր չի լինելու լուծել եւ ՔՊ-ի ու «Հանրապետություն» կուսակցության օգտին մանդատ չի ավելանա։ Վերահաշվարկի մոտ 80 տոկոսն արվել է եւ տարբեր ուժերի ձայները մի քանի հատ քվեով են ավելացել կամ պակասել։ Դիցուք՝ Շենգավիթ վարչական շրջանն ընդգրկող ընտրատարածքի երեք տեղամասերում հաշվարկի արդյունքում «Հանրային ձայն» կուսակցության ձայներն են մեկով ավելացել, մնացած ուժերի դեպքում փոփոխություն չի եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով