Ներքին 3 տարի առաջ - 13:18 23-11-2022

Ինչպես է Աննա Վարդապետյանը փրկում Խաչատուր Սուքիասյանին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իրականում ոչ թե ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ գործընթաց է սկսել, այլ փորձում է նրան փրկել։ Լավատեղյակ աղբյուրից Oragir.news-ը տեղեկացավ, որ նախկին դատախազ Արթուր Դավթյանը մեծ քննություն էր իրականացրել՝ ստուգելով «Կինո Ռոսիա»-ի, «Հայխնայբանկ»-ի մասնաճյուղերի ու «Սիլ»-ի շենքի օրինականությունը։

Նորանշանակ դատախազն էլ այս քննությունից թողել է միայն «Սիլ»-ի շենքը, որովհետեւ այն ամենաթեթեւն է եւ ամենահեշտը, ապացուցողական նյութերի ժամկետներն անցած են, այսինքն՝ վաղեմության ժամկետի հարց կա, գնված է վաուչերով, ընդ որում՝ գործարքն էլ կատարել է Սուքիասյանի լուսահոգի հայրը՝ Ալբերտ Սուքիասյանը։

Արդյունքում՝ ստացվելու է՝ Խաչատուր Սուքիասյանը ոչ մի անօրինականություն չի արել, նա մաքուր է, ինչպես ջինջ առվակը։ Բայց, իհարկե, այս ամենը կշարունակվի մատուցել «հեղափոխական սոուսով», կոռուպցիոն պոզուպոչով վերացնելու, «անօրինականությունները չեն ներվելու» մասին հուժկու հայտարարություններով, ձեռքի հետ էլ իր ամբիցիաների գերին դարձած կին դատռախազը մի քիչ «կինոյի տղա» կզգա իրեն, որ կարողացավ երկրի թիվ մեկ օլիգարխի դեմ գործ հարուցել, իսկ իրականում փրկել նրան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան