Ներքին 3 տարի առաջ - 15:30 18-09-2023

Իշխանությունը որևէ սոցիալական հենարան չունի․ հոգեբանը՝ ընտրությունների արդյունքների մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները։ Ընտրողների հիմնական ցուցակի ընդհանուր թիվը եղել է 824.250-ը, քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակների ընտրողների թիվը՝ 66, ընտրողների ընդհանուր թիվը՝ 824.316։

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234.436 կամ ընտրողների (28.44%-ը)։

Ընտրություններին նման ցածր թվով հասարակության մասնակցությունը հոգեբան Կարինե Նալչաջյանը կատարվածը մեկ նախադասությամբ է բնութագրում՝ «Չկազմակերպված յուրահատուկ բոյկոտ»։

Նրա փոխանցմամբ՝ նրանք, ովքեր ավելի ուժեղ ընդդիմադիր կեցվածք ունեին, գիտեին, որ թեկուզև 1 ձայնն արժեք է, գնացել, մասնակցել են։

«Իսկ ճնշող մեծամասնությունը, որը չի գնացել ընտրության, նրանք մարդիկ են, ովքեր շատ դառնացած են և հասկացել են, թե իրենք ինչպես են խաբված եղել։ Թերևս չեն կողմնորոշվել նաև մնացած ուժերի մեջ ու ինքնըստինքյան բնական բոյկոտ է ստացվել, ինչը խոսում է այն մասին, որ իշխանությունը որևէ սոցիալական հենարան չունի»,- նշեց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան