Ներքին 3 տարի առաջ - 20:41 13-09-2023

Փաշինյանն էլ էր իրեն հայհոյողներին բարևում. հոգեբանը՝ Ավինյանի վարքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի ժամանակ բազմաթիվ հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ։ Նկատելի է, որ Ավինյանը խուսափում է քաղաքացիների բացասական կարծիքներից և ընդհատելով նրանց խոսքը՝ ի պատասխան ասում է՝ լավ եղեք, առողջ եղեք։

Oragir.News-ը զրուցեց հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ, ով Ավինյանի պահվածքը որակեց հանրային կարծիքների անտեսնում։

«Կարծում եմ, չպետք է զարմանալ։ Օրինակ՝ «սյունյաց ողջույնին», որը տեղի ունեցավ Սյունիքում, նույն պատասխանը տվեց Նիկոլ Փաշինյանը, երբ իրեն վիրավորում էին, հայհոյում, ինքը բարևում էր, ինչ-որ բարեմաղթանքներ ասում։ Այս դեպքում զարմանալու ոչինչ չկա, դա այս իշխանության վարվելակեպն է»։

Հոգեբանի խոսքով՝ Ավինյանը ուղղակի չի ցանկանում լսել իր մասին վատը արտահայտվողներին և այդպիսով ուղղակի նրանց արհամարհում է․ «Նա անտեսում է հանրային կարծիքները։ Ինքը դրանք լսում է բայց լսելի չի սարքում իր համար։ Նման ձևով պատասխան է տալիս տեսախցիկների մոտ՝ տպավորություն թողնելու համար՝ իբր ամեն ինչ լավ է, և ոչինչ չի եղել։ Սա մտածված ստրատեգիա է, որը այս իշխանությունը վարում է, և կարծես թե աշխատում է»,- ասաց հոգեբանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով