Արտաքին 5 տարի առաջ - 18:36 18-09-2021

Հոգեբանը խոսել է անգործության առավելությունների մասին

Շատերը մոռացել են, թե ինչպես կարելի է հանգստանալ և այն, որ անգործությունը կարող է օգտակար լինել: Այս մասին Sputnik ռադիոյի եթերում խոսել է «Պսիխոդեմիա» կրթական կենտրոնի խորհրդատվական հոգեբանության և հոգեթերապիայի լաբորատորիայի ղեկավար Նատալյա Կիսելնիկովան:

Նրա խոսքով, արտադրողականության հետևից մրցավազքը չպետք է մարդու կյանքի մշտական ​​բաղկացուցիչը դառնա:

«Պարապությունը դժվար թե ինքնին արդյունք համարվի, բայց կարող է արժեք լինել: Հասարակության մեջ ընդունված է, որ մարդը պետք է վաստակի հանգստանալու և ոչինչ չանելու հնարավորությունը: Արդյունքում դա հանգեցնում է սթրեսի մակարդակի բարձրացման»,- ասել է Կիսելնիկովան:

Նա նշել է, որ շատերը մեղավոր են զգում ոչինչ չանելու համար, և սա հանգեցնում է նրան, որ մարդը հաճույք չի ստանում ո՛չ հանգստից, ո՛չ աշխատանքից:

Ըստ հոգեթերապևտի, այն, ինչը շատերը համարում են հանգիստ, դա չէ. խոսքը լուրեր կարդալու և այլ տեղեկատվական ծանրաբեռնվածության մասին է: Կիսելնիկովան խորհուրդ է տալիս ամեն օր տասնհինգ րոպե լռության մեջ անցկացնել՝ իրադարձություններից և տեղեկատվությունից կտրվելու համար: Դա կարող է դժվար լինել, նշել է մասնագետը:

«Անգործությունը, լայն իմաստով, ինքդ քո վրա աշխատելու պրակտիկա է»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան