Մամուլ 3 տարի առաջ - 09:40 14-09-2023

Արդարադատության նախարարին փոխարինող են գտել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում գրել էր, որ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, բնապահպանության նախարար Հակոբ Սիմիդյանին, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին եւ էլի մի քանի պաշտոնյաների Նիկոլ Փաշինյանը մտադիր է ազատել աշխատանքից սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո: Մինչեւ հիմա իշխող թիմը ՀՀ արդարադատության նախարարի թեկնածու է փնտրում:

Իշխանական շրջանակներում առկա տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՀՀ արդարադատության նախարարին որպես հավանական փոխարինող թեկնածու քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տարբերակը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնավարման ժամկետն էլ շուտով լրանում է, եւ նրան նոր աշխատանքի տեղավորելու խնդիրը միանգամից կլուծվի՝ Գրիգոր Մինասյանին փոխարինող նշանակելով: Ինչպես կզարգանան իրադարձությունները՝ ժամանակը ցույց կտա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով