Մամուլ 5 տարի առաջ - 09:38 29-06-2021

ՔՊ-ն Հայկ Մարությանին փոխարինող է գտել․ Իրավունք

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավում բա­ցահայտ սկսել են աշխատել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ: Խնդիրն այն է, որ ՔՊ-ականները չեն նե­րում, որ Մարությանը չաջակցեց իրենց արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ իշխանական վերին օղակներում ակտիվորեն քննարկվում է Հայկ Մարությանից ձերբազատվելու հարցը: Այս առումով երկու տեսակետ կա՝ սպասել ևս մեկ տարի և Երևանի ավա­գանու հերթական ընտրությունների ժա­մանակ նոր ՔՊ-ական քաղաքապետ ընտրել, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ քանի «գործներն աջ է գնում», աշունն էլ կազմակերպել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ հասնելով նրան, որ Մարությանն ինքնակամ հրա­ժարական տա:

Երկու սցենարի դեպքում էլ՝ ՔՊ-ն արդեն իսկ ունի իր համար ցան­կալի նոր քաղաքապետի թեկնածու՝ ՔՊ նախընտրական ցուցակում տեղ գտած գործարար Խաչատուր Սուքիասյանը, նույն ինքը՝ Գռզոն: Սրանով ՔՊ-ականնե­րը միանգամից երկու հարց են լուծում՝ նախ կստացվի այնպես, որ իրենց խոստ­մանը համաձայն օլիգարխներ չեն լինի խորհրդարանում, մյուս կողմից էլ կիրա­կանանա Սուքիասյանի վաղեմի երազան­քը՝ նստել այն պաշտոնին, որում եղել է Վանո Սիրադեղյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով