Ներքին 3 տարի առաջ - 13:02 12-09-2023

Համարձակ ղեկավարները կշնորհավորեին. Սեյրան Օհանյանը` Արցախի նախագահին չշնորհավորելու մասին

Անկախ ամեն ինչից մեր երկրի ղեկավարները պետք է շնորհավորեին Արցախի Հանրապետության նախագահին. Այդ չշնորհավորելու պատճառը ոչ թե ստեղծված իրավիճակն է, այլ այն վախերը, որոնք գոյություն ունեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի շնորհավորել Արցախի նոր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ ընտրվելու կապակցությամբ:

«Իրենք վախենում են իրենց միջազգային պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերել երևի Ադրբեջանի հետ: Եկեք այսպես ասենք՝ Համարձակ ղեկավարները կշնորհավորեին», - նշեց Օհանյանը:

Նա ասաց, թե ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, զրոյացրել են Արցախի անվտանգության հարցով հանձնառությունը:

«Այս պայմաններում Արցախը պետք է ավելի ինքնուրույն ու ազատ գործոն դառնա, որ կարողանա միջազգային հարաբերություններում իր շահերը թելադրի Ադրբեջանին», - նշեց Օհանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի վրա այսօր ազդելու միակ հնարավորությունը միջազգաին հարթակներն են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»