Մամուլ 4 տարի առաջ - 09:49 10-02-2022

Սեյրան Օհանյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի ասածի մասին․ Առավոտ

«Առավոտ» օրաթերթը փետրվարի 10-ի համարում անդրադարձել է նույն լրատվամիջոցի տաղավարում ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ասածներին և գնացել դրանց հետքերով։

«Ժամանակին բանակի հաստիքները, որ կրճատում էիք, 2016, 2017-ից մինչեւ 2020 թվականները սանիտարական ծառայության հաստիքները ո՞նց կրճատեցիք ՝ տարհանման խմբերի առաջնագծից մինչեւ հոսպիտալ բերող, դա քանի՞ կյանք արժեցավ: Ես այնքան հարցեր ունեմ, թող հլը փորձեն աչքերիս մեջ նայեն ու ասեն իրենց «խելացի» մտքերը»,- Aravot.am-ի «Կարմիր գիծ» հաղորդման ժամանակ ասել էր պահեստազորի գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը:

«Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը 2008-ից մինչեւ 2016թթ. ՊՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրել է՝ Ձեր պաշտոնավարման ժամանակ այդ հաստիքները կրճատվե՞լ են: Օհանյանը պատասխանել է, որ բանակի բուժծառայությունը տարիների ընթացքում կատարելագործվել է․

«Իմ ժամանակահատվածում մինչև յորաքանչյուր ստորաբաժանում, վաշտ ունեցել են հաստիքային սանհրահանգիչներ, Այդ սանհրահանգիչները նույնիսկ նախկինում չեն եղել, եղել են արտահաստիքային սանիտարներ։ Նախկին պատերազմի փորձը ցույց է տվել, որ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելուց և զոհվելուց հետո մարտական գործողությունների թեժ կետից որոշ անձինք դուրս են գալիս այդ պատրվակով և լքում են մարտական գործողությունների դաշտը։ Այդ արտահաստիքային սանիտարները նաև նախատեսված են նրա համար, որ մարտական գործողությունների դաշտից տարհանեն զոհերին և վիրավորներին։ Բացի դրանից, յուրաքանչյուր գումարտակում և դրան հավասարեցված ստորաբախանումում մենք ունեցել ենք բուժակներ։ Թե երբ են կրճատվել այդ հաստիքները, պիտի հարցը տալ իրենց։ Ես դրա վրա շատ լուրջ ուշադրություն եմ դարձրել․․․» ,- ասել է Օհանյանը։

Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան