Ներքին 3 տարի առաջ - 12:53 15-11-2022

Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ վարույթ սկսելու տեղեկությունների մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատրաստվում է 3 պատգամավորի, այդ թվում՝ իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնել։

«Ես տարբեր գործերով որպես վկա գնում, ներկայացնում եմ՝ ինչ է կատարվել, օրինակ, իմ ղեկավարած գերատեսչության ժամանակ։ Երբևիցե չի եղել, որ ինձ հրավիրեն որևէ գործընթացի, և ես չներակայանամ։ Չունեմ տեղեկություններ, որ կարող են իմ նկատմամբ վարույթ սկսել։ Ես անձեռնմխելիության քողի ներքո երբևիցե չեմ թաքնվել, իմ գործունեությունը միշտ իրականացրել եմ հրապարակային»:

Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, որ առաջիկայում թատրոն է բեմադրվելու և ձերբակալելու են իրեն, Օհանյանն ասաց․ «Այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատալու է․ կարող է թատրոններ լինեն, քաղաքական հետապնդումներ լինեն»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան