Մամուլ 3 տարի առաջ - 09:10 31-08-2023

Իշխանությունները շտապում են․ Արմեն Ավթանդիլյանին փոխարինող են գտել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում: Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, եւ պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։

Գաղտնիք, չէ, որ մշտապես Փաշինյանն է ի վերջո իր համար «սիրելի» կադրերին նշանակում նման պատասխանատու պաշտոններին, որոնք հիմնականում ձախողում են. վկան խաղաղ պայմաններում մահացած զինվորներն են»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան