Արտաքին 3 տարի առաջ - 19:00 28-08-2023

Թուրքերը Գերմանիայում Հայոց ցեղասպանության հուշարձանի դեմ ստորագրահավաք են սկսել

Թուրքական «Ասոցացիաների և միությունների» նախաձեռնության անդամները Գերմանիայի Քյոլն քաղաքում գտնվող «Բայբուրտի մշակույթի և միասնության ասոցիացիայի» գրասենյակում մամլո ասուլիս են տվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ասուլիսում նախաձեռնության խոսնակ Ռեհան Գյունդողմուշը անդրադարձել է Քյոլնում «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության գործողություններին։

Նա հայտարարել է, որ իրենք շարունակում են դեմ լինել այդ նախաձեռնության ծավալած գործունեությանը և Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը, ինչի նպատակով էլ ստորագրահավաք են սկսել։

«Մենք ձեզ կոչ ենք անում աջակցել ձեր ստորագրությամբ»։

Բացի այդ Գյունդողմուշը հիշեցրել է, որ 2023-ի հունիսի 23-ին Քյոլնի շրջանային դատարանի կողմից մերժվել է վերոհիշյալ նախաձեռնության դիմումը հուշարձանը չապամոնտաժելու վերաբերյալ։

Նշենք, որ հուշարձանն առաջին անգամ «Հիշիր ցեղասպանությունը» նախաձեռնության կողմից տեղադրվել էր Քյոլն քաղաքում 2018-ի ապրիլի 15-ին առանց քաղաքային իշխանությունների թույլտվության, որին էլ հաջորդել էր ապրիլի 19-ի ապամոնտաժումը։

Ամեն տարի չնայած թույլտվության բացակայությանը և ապամոնտաժման հնարավոր որոշմանը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին ընդառաջ հիշյալ նախաձեռնությունը կրկին տեղադրում է հուշարձանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան