Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:15 15-05-2023

Ֆիրդուսիի բնակիչները ստորագրահավաք են սկսել

Այսօրվանից ստորագրահավաք ենք սկսել։ Այն իրականացվում է գերակա հանրային շահի դեմ, քանի որ ժողովուրդը դա չի ընդունում։ Այս գերակա շահով մի քանի հոգի ավելի է հարստանում, մի քանի անգամ բազմապատկում են իրեն ունեցվածքը։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Ռոբերտ Բաղյանը։

Նա նշեց, որ բնակիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքը քաղաքական ոչ մի նպատակ չունի։ «Ստորագրահավաքը քաղաքական որևէ նպատակ չունի, որևէ քաղաքական գործիչ մեզ չի միացել։ Միացել են հասարակ քաղաքացիները և մենք դա անում ենք նրա համար, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչ խախտումներ ու խարդախություններ են տեղի ունենում մեր տների հետ կապված։

Այս ամենը բոլորին էլ սպառնալու է, իրենց անձնական շահի համար, բոլորի հետ նույն կերպ են վարվելու»,- ասաց նա։

Բնակչի խոսքով՝ ստորագրահավքը մի քանի օր է տևելու, և հույս ունեն, որ այսպիսով իրենց ձայնը լսելի կդարձնեն։ «Իշխանությունը պետք է տեսնի, թե ինչ կոռուպցիա կա, ինչ խախտումներ են ունենում մեր թաղամասի տների հետ կապված, և պետք է բոլորը տեսնեն, թե ինչերի են գնում իրենց գրապանները լցնելու համար»,- ասաց Բաղյանը։

Հիշեցնեք, որ տևական ժամանակ է՝ Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում պետական կառույցների մոտ, ինչպես նաև ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում