Մամուլ 3 տարի առաջ - 08:32 14-12-2022

ՔՊ-ականների մի թևը ստորագրահավաք էր սկսել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը, որ մինչեւ նախարարի աթոռը զբաղեցնելը նախարարության՝ կրթության ոլորտը համակարգող փոխնախարար էր, նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների «լոբինգի» արդյունքում է նախարար դարձել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեռ ամիսներ առաջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը ստորագրահավաք է նախաձեռնած եղել: Նպատակը նախկին նախարար Վահրամ Դումանյանին պաշտոնանկ անելն ու Անդրեասյանով փոխարինելն է եղել: «ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի, Արսեն Թորոսյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Մարիա Կարապետյանի ու ՔՊ-ի՝ քաղհասարակության հատվածը ներկայացնող այլ պատգամավորների օժանդակությամբ է Դումանյանից ազատվելու ծրագիրը հաջողել:

Վերոնշյալ ստորագրահավաքը, ճիշտ է, այն ժամանակ Դումանյանի՝ պաշտոնից ազատելու համար բավարար հիմք չի եղել, բայց վարչապետ Փաշինյանի մոտ նստվածք է թողել այն իմաստով, որ ՔՊ-ի մի շարք պատգամավորներ դժգոհ են Դումանյանից»,- ասաց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրն ու ընդգծեց, որ, փաստորեն, Թագուհի Ղազարյանն ու նրա յուրայինները վերջապես կարողացել են հասնել իրենց նպատակին, ու «սուպերնախարարի» տիտղոսն այժմ Անդրեասյանինն է:

Նա, ի դեպ, Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան