Ներքին 3 տարի առաջ - 19:10 28-07-2023

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է բարձրագույն կրթական ծրագրերի շրջանավարտներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը hուլիսի 28-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ՀՀ և օտարերկրյա բարձրագույն ռազմավարական և բարձրագույն ռազմակրթական ուսումնական հաստատությունների 2022-2023 թթ. ուսումնական տարվա շրջանավարտների հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ողջունելով և շնորհավորելով սպաներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում է զինված ուժերն իրենց գործին լիարժեք տիրապետող սպաներով համալրելու գործընթացը։

Ըստ աղբյուրի՝ շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Միջոցառման ավարտին պաշտպանության նախարարը մի շարք սպաների շնորհել է սպայական հերթական կոչումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան