Ներքին 4 տարի առաջ - 11:31 15-07-2022

Քննարկվել են գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում հայ-ռուսական համատեղ նոր ծրագրերի հնարավորությունները

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովայի գլխավորած պատվիրակության հետ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ապահովելու նպատակով կողմերը կարևորել են կրթության և գիտության բնագավառներում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել միջպետական ծրագրերի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին, որոնցով ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում բարձրագույն կրթություն ստանալու Ռուսաստանի բուհերում, իսկ ՌԴ քաղաքացիները՝ ՀՀ բուհերում: Նշվել է, որ ըստ մասնագիտական առաջնահերթությունների հատկացվող տեղերը և համապատասխան մասնագետների պատրաստումը՝ առավել կարևորվում են երկրի տնտեսության զարգացման կայունությունն ապահովելու համատեքստում:

Քննարկվել են համատեղ նախաձեռնություններ իրականացնելու առաջարկություններ, որոնք վերաբերում են փորձի փոխանակմանը և միջբուհական ծրագրային համագործակցության զարգացմանը, ուսանողների, դասավանդողների, երիտասարդ գիտնականների և հետազոտողների փոխանակման ծրագրերի իրագործմանը:

ՀՀ և ՌԴ փոխնախարարներն արձանագրել են, որ փորձի փոխանակման ծրագրային նախաձեռնությունները կարող են ներառել դիպլոմների թվայնացման և կրկնակի դիպլոմների տրամադրման, բուհերի հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների կազմակերպման, ինչպես նաև կրթության որակի գնահատման բնագավառները:

ՌԴ պատվիրակության կազմում ընդգրկված են եղել ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ելենա Գորոժանկինան, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դեկանի տեղակալ Արամ Աֆյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, համատեղ ծրագրերով մրցունակ մասնագիտական կադրերի թողարկմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում