Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 20:54 24-07-2023

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից. Իրանի նախագահը՝ Միրզոյանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Ռաիսին իր խոսքում ասել է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է զերծ մնան ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջամտությունից»

Ռաիսիի գլխավոր քաղաքական խորհրդական Մոհամմադ Ջամշիդին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իրանի նախագահն իր աջակցությունն է առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին՝ լուծելու իրենց տարաձայնությունները:

«Այդ բանակցությունները պետք է իրականացվեն՝ ելնելով ազգերի շահերից և առանց քաղաքական դավադրությունների, որոնցում ներգրավված են Ամերիկան և Սիոնիստական ռեժիմը», - Ջամշիդին մեջբերել է Իրանի նախագահի խոսքերը։

Նա նաև ասել է, որ Իրանը սահմանափակում չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման համար։

Միրզոյանը, ըստ IRNA-ի, ասել է, որ «իր երկիրը բարձր է գնահատում Իրանի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանում զարգացումների մասին»։

Նա Ռաիսիին «վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի վերածվի տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժերի կողմից հակաիրանական գործողությունների հարթակի»։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին