Ներքին Միտք 5 ամիս առաջ - 23:28 21-04-2026

ԱՄՆ սենատորները պահանջել են ձեռնարկել միջոցներ` ռուսաստանյան միջամտությունից ՀՀ ընտրությունները պաշտպանելու

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը կազմել է Հայաստանի ընտրությունների ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և Youtube-յան օգտահաշիվների ցանկ և դրանք փոխանցել ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։

Մեր կազմած ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներ են հղել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկենբերգին ու Alphabet-ի (Google-ի) ղեկավար Սունդար Պիչային` պահանջելով ձեռնարկել միջոցներ` ռուսաստանյան միջամտությունից Հայաստանի ընտրությունները պաշտպանելու ուղղությամբ։

Նշված ցանկում, բնականաբար, ներառված չեն հայաստանյան կուսակցությունների ու թեկնածուների իրական (ոչ կեղծ) օգտահաշիվները։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը շնորհակալ է Նյու Հեմշիրից դեմոկրատ սենատոր Ջին Շահինին և Հյուսիսային Կարոլինայից հանրապետակամ սենատոր Թոմ Թիլիսին` Հայաստանի ընտրություններին ռուսաստանյան միջամտությանը հակազդելու գործում համագործակցության համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան