Ներքին 2 տարի առաջ - 16:07 18-11-2023

ԵԱՀԿ ԽՎ-ի նստաշրջանում քննարկվելու են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները

ԵԱՀԿ պորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ այս պահին բանակցությունների ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պիա Կաուման։

«Առաջին հերթին, ուզում եմ ասել, որ ԵԱՀԿ-ի անունից մենք շատ շնորհակալ ենք: Շնորհակալություն Հայաստանին այս նստաշրջանը կազմակերպելու համար այս շատ բարդ ժամանակաշրջանում, որին մենք բախվում ենք Եվրասիայում։

Աշխարհը խառնաշփոթի մեջ է, աշխարհի շատ երկրներում գներն աճում են, ուստի շատ կարևոր է, որ մենք ունենանք մի վայր, որտեղ կարող ենք քննարկել խաղաղության, անվտանգության հետ կապված հարցերը և իմանալ, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանում և Ադրբեջանում, խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը այս պահին։ Այս տարածաշրջանը ավելի կարևոր է ԵԱՀԿ-ի համար, քան երբևէ։ Այսպիսով, ակնհայտ է, թե ինչ ենք քննարկելու»,- ասաց Կաուման։

Նրա խոսքով՝ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել նաև Իսրայելում և Գազայում ստեղված իրավիճակը, ինչպես նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում