Մամուլ 3 տարի առաջ - 08:58 21-07-2023

Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Թեպետ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն Արցախի քաղաքական ուժերին եւ պետական այրերին հորդորում են՝ տարատեսակ ակցիաներ անելուց առաջ միասնական պահանջ ներկայացնել գլխավոր պատասխանատու-մեղավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն-կոչ ընդունի։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահն անցած շաբաթներին ՄԱԿ-ին, ՌԴ-ին, Արեւմուտքին նամակներ է հասցեագրել՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ եւ Լաչինի միջանցքը բացելու հորդոր-խնդրանքով, սակայն ձայն բարբառո հանապատի: Կարելի է ենթադրել, որ Արցախի խորհրդարանի այսօր ընդունելիք կոչն էլ է նույն ճակատագրին արժանանալու։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ընդդիմությունն իշխանական հատվածին առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը մի քանի օր է՝ նստացույց է անում, որպեսզի, ինչպես ինքը հայտարարեց, իր պահանջը լսելի լինի միջնորդ երկրների, այդ թվում` Հայաստանի համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով