Ներքին 3 տարի առաջ - 09:32 06-04-2023

Թիթեռ նկարող նախագահը, ով չի թաքցնում իր սանձարձակ անհոգությունը

Մինչ Հայաստանում թշնամին ամեն օր մետր առ մետր առաջ է գալիս՝ գրավելով նոր տարածքներ, զբաղեցնելով նոր դիրքեր, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է թիթեռ նկարել։

Ընդ որում՝ նա չի էլ թաքցնում թիթեռ նկարելուն նվիրված իր ողջ գոյությունն ու գործունեությունը։

Հարց է առաջանում՝ այդքան քթածակ չունի՞, որ գոնե թաքցնի իր երջանիկ անհոգությունը, թե դիտմամբ ցուցադրում է, որ մեզ ավելի զայրացնի։

Օրինակ՝ երեկ Վահագն Խաչատուրյանը Երևանի կոնյակի գործարանում մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա: Նախագահը եղել է նաև գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:

Եկեք փաստենք, որ իսկապես սա «օրհասական» միջոցառում էր, խիստ անհրաժեշտ նախագահական ինստիտուտի համար, շատ ավելի կարևոր, քան որևէ դեսպանի, միջազգային կառույցի դիմելը, առհասարակ անհանգստանալը Տեղում և Արցախում տեղի ունեցածի վրա։

Նախագահը և մեր հարկերի հաշվին ապրող նրա ինստիտուտը այնքան պարապ և ամբարտավան են, որ մեր երկրում ամեն օր գրանցվող ողբերգությունների, կորուստների ֆոնին կոնյակ փորձելով են զբաղված ու այդ մասին առանց ամաչելու հրապարակավ հայտարարում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով