Մամուլ 3 տարի առաջ - 09:20 18-07-2023

Ինչ է քննարկել Փաշինյանը Երասխում ստեղծված իրավիճակի մասով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արտաշատ քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է Արարատի մարզպետի աշխատակազմի՝ 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Արարատի մարզի ներդրումները 2018թ.-ից հետո պակասել են. «2018թ. կատարվել է 136,7 մլն դրամի ներդրում, 2021-ին՝ 116,9 մլն դրամի, 2022թ.-ին` 103,4 մլն դրամի ներդրում»։

Խորհրդակցությանը մասնակից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողության ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք քննարկել են բյուջեի ամբողջական ֆինանսավորմամբ 2018-2022թթ. իրականացված ծրագրերը՝ ջրամատակարարման, ոռոգման, ճանապարհների բարելավման, դպրոցների, մանկապարտեզների, առողջապահական հիմնարկների, մշակութային օբյեկտների հիմնանորոգման, կառուցման աշխատանքների շուրջ, եւ ոչ մի խոսք Արարատի մարզի անվտանգության մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ պաշտոնական հաղորդագրության մեջ բացակայում է տեղեկությունը, թե վարչապետը ինչ է քննարկել կամ քննարկել է արդյոք որեւէ հարց՝ կապված կրակոցների տակ ապրող Երասխի եւ Արարատի մարզի այլ բնակավայրերի հետ:

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություններ է անում՝ իրականությունից կտրված, չքննարկելով անգամ մեր երկրի իրական ռիսկերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:15 Հարձակում դեռահասի վրա և քնեցված կենդանի. Ռեալի աստղը կկանգնի դատարանի առջև

Ձեզ գուցե հետաքրքրի