Մամուլ 4 տարի առաջ - 08:38 25-03-2022

Երասխում զորքերի հայելային հետ քաշումն ինչ հետևանքներ կունենա․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են Երասխի հատվածում զորքերը հայելային հետ քաշել, ինչը կլուծի վերջին 1.5 տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ «Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից»,- ասաց նա` հավելելով, որ հայկական կողմը սպասում է այս առաջարկի շուրջ Ադրբեջանի արձագանքին։

Երասխի մարտերի մասնակիցներից եւ Նաիրի բարձունքը գրաված ջոկատի տղաներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հայտարարությունը շատ վտանգավոր է․

«Ճիշտ է՝ Երասխի հատվածում շփման գիծը զիգզագ է հիշեցնում, եւ որոշ տեղերում մենք ենք իրենց տարածքում, որոշներում՝ իրենք, սակայն մեր կողմում կան բարձունքներ, որոնք մեր տնօրինության տակ են, եւ սխալ է այդ դիրքերը հանձնելը։ Եթե չեն հստակեցվելու, թե որ հատվածներից որքան պետք է հետ քաշվենք, արդյունքում մենք կարեւոր բարձունքներ կզիջենք, եւ ընդհուպ մեր դիրքերը կիջնեն, կմոտենան Երեւան-Երասխ միջպետական ճանապարհին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան