Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:05 17-07-2023

Ինչո՞ւ է Երևանում հասարակական տրանսպորտը նախատեսվածից քիչ

Նախորդ շաբաթ Երևան քաղաքում նախատեսվածից 7.2 տոկոսով քիչ հասարակական տրանսպորտ է դուրս եկել երթուղի։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց` ինչո՞ւ է ամեն շաբաթ նույն խնդիրն առաջանում։ Հովհաննես Մանուկյանը բացատրեց` խնդիրը արձակուրդային սեզոնն է, բացի դրանից, շատ վարորդներ կան, որ այս պահին աշխատանքի դուրս չեն գալիս առողջական խնդիրների պատճառով (անաշխատունակության թերթիկ ունեն)։

Նշենք, որ նախորդ շաբաթ Երևան քաղաքում նախատեսվածից 7.7 տոկոսով քիչ հասարակական տրանսպորտ է դուրս եկել երթուղի։

«Հիմա մենք վարորդների հավաքագրում ենք անում։ Օգոստոսի 1-ից ծանրաբեռնվածություն ենք ունենալու, նոր երթուղիներ են ավելանալու, բայց երբ հավաքագրումը լինի ու վարորդների կազմը համալրվի, այս տոկոսը կնվազի»,- նշեց Հովհաննես Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան