Ներքին 3 տարի առաջ - 11:33 01-12-2022

Կառավարությունը 2022-ին գործուղումների ու ընդունելությունների վրա նախատեսվածից շատ է ծախսել. լրացուցիչ գումար հատկացվեց


ՀՀ կառավարությունը գերազանցել է արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների և արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար 2022թ-ի բյուջեով հատկացված գումարները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշման նախագծից։

Դրա համաձայն` արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար բյուջեով նախատեսված 370 մլն դրամից նոյեմբերի 4-ի դրությամբ մնացել է 78.7 միլիոնը։

Մինչդեռ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ լրացուցիչ 197.2 մլն դրամի ծախս է արվել, որը մնացորդային գումարով հնարավոր չէ փոխհատուցել։

ՀՀ պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների համար էլ բյուջեով նախատեսված 320 մլն դրամից մնացել է 52 մլն-ը։ Բայց այստեղ ևս առկա են ՀՀ վարչապետի որոշումներ, որոնց ֆինանսավորման հայտերը դեռևս չեն ներկայացվել համապատասխան մարմինների կողմից:

Իրավիճակը շտկելու համար ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել արտասահմանյան պատվիրակությունների ընդունելությունների համար հատկացնել լրացուցիչ 180 մլն դրամ, ևս 30 մլն դրամ էլ` արտասահմանյան գործուղումների համար։

Հատկացումներն արվում են ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի` բյուջեով նախատեսված գումարներից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան