Արտաքին 2 տարի առաջ - 08:53 08-01-2024

Ֆրանսիային նախատեսվածից ավելի շատ ատոմակայան է անհրաժեշտ

Ֆրանսիային անհրաժեշտ է ավելին, քան ներկայումս նախատեսված վեց նոր ատոմակայանն է, և հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կառուցել ավելի քան 14 նոր կայաններ, ասել է երկրի էներգետիկայի նախարար Անյես Պանյե-Ռունաշերը այդ հարցի շուրջ խորհրդարանական քննարկումների մեկնարկից մի քանի օր առաջ:

La Tribune Dimanche թերթին տված հարցազրույցում Անյես Պանյե-Ռունաշերն ասել է, որ կենսական նշանակություն ունի ավելի շատ միջուկային ռեակտորներ կառուցելը և Ֆրանսիայում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելը, որպեսզի մինչև 2035 թվականը հանածո վառելիքից երկրի կախվածությունը 60%-ից կրճատվի 40%-ի:

«Մեզ միջուկային էներգետիկա է անհրաժեշտ բացի առաջին վեց EPR-ներից (Եվրոպական ճնշման ռեակտորներից, քանի որ գոյություն ունեցող (միջուկային) պարկը հավերժ չի լինի», - ասել է Պանյե-Ռունաշերը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 2022 թվականին միջուկային էներգիան դրեց իր երկրի ածխածնի չեզոքության ձգտման կենտրոնում մինչև 2050 թվականը՝ հայտարարելով եվրոպական վեց նոր ճնշման ռեակտորների կառուցման և ևս ութ ռեակտորների հետազոտությունների մասին:
Նոր կայանները կկառուցվեն և կշահագործվեն պետության կողմից վերահսկվող էներգետիկ մատակարար EDF-ի կողմից՝ տասնյակ միլիարդավոր եվրո ներգրավելով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան