Մամուլ 3 տարի առաջ - 09:19 12-07-2023

Դրսից քաղտեխնոլոգներ են գալու․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ապրելու երկիր» կուսակցությունը մտադիր է կրեատիվ քարոզարշավ իրականացնել Երեւանում: Իհարկե, Մանե Թանդիլյանը վաղուց է այդ գործն անում, սակայն ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածում որոշել են բում անել:

Քարոզարշավի իդեոլոգներն ասում են, որ անգլիացի քաղտեխնոլոգներ են ժամանելու, եւ չի բացառվում, որ քարոզարշավին անձամբ Ռուբեն Վարդանյանը մասնակցի, ում անվան հետ, հիշեցնենք, կապում են այս կուսակցությունը։

Հայաստան են հրավիրելու նաեւ ներդրողների՝ օդի մաքրման, աղբի վերամշակման գործարանի, ճոպանուղու կառուցման նախագծերի հետ կապված: Նրանք անձամբ են ներկայացնելու իրենց ծրագրերը՝ փորձելով երեւանցիներին վստահեցնել, որ իրենց թեկնածուի խոստումները թղթի վրա չեն մնալու, որ հաղթանակի դեպքում ներդրումներ են անելու եւ Երեւանը վերածելու են դրախտավայրի։

Մենք տեղեկացանք նաեւ, որ կուսակցության մարզային կառույցներից` մոտ 20 համայնքից, մարդիկ են գալու Երեւան` յուրաքանչյուր համայնքից 50-ական հոգի, այսինքն` մոտ հազար մարդ մասնակցելու է քարոզարշավին: Այս որոշումը կայացվել է «Ապրելու երկրի» քաղխորհրդի վերջին նիստում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»