Ներքին 4 տարի առաջ - 12:59 18-06-2022

Անգլերենի միասնական քննությանը դիմորդները փորձել են դրսից ուղարկած պատասխաններն արտագրել

Աղմուկ հանած հրապարակման շարունակությունը՝ Ռազմավար-2: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը՝ հրապարակելով միասնական քննությունների ժամանակ դիմորդների հուշարար հնարամտությունների մասին։ Նման դեպքերում սովորաբար դիմորդները հեռացվում են քննասենյակներից։

«Սրանք հունիսի 10-ին Գյումրիում անգլերենի միասնական քննության ժամանակ դիմորդներից առգրավված հեռախոսներ են: Էկրանին դրսից ստացված լուսանկար է՝ ամենայն հավանականությամբ մայրիկներից․ եղունգներն են հուշում: Մի խոսքով, դիմորդը պատրաստվում էր դրսից ուղարկած պատասխաններն անցկացնել իր ձևաթղթի մեջ:

Կարիք կա՞ ասելու, որ կազմվել է արձանագրություն, քննությունը դադարեցվել է, իսկ դիմորդը դուրս է հրավիրվել քննասենյակից: P. S. Ու սա դեռ ամբողջը չէ»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով