Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:50 11-07-2023

Սևանա լճից լրացուցիչ ջրառ կիրականացվի․ ունենք ջրի դիֆիցիտ

Սևանա լճից այս տարի նախատեսվում է իրականացնել 240 մլն խոր. մետր ջրառ:
«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

«Առաջարկվում է Սևանա լճից ջրառի 170 մլն խմ չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խմ՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, մեր ջրամբարների լցվածությամբ և գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով»,-ասաց Տերտերյանը:

Փոխնախարարն ասաց՝ ենթադրում են, որ օգոստոսին լրացուցիչ ջրառի խնդրին անդրադառնալու կարիք կլինի, ինչով պայմանավորված էլ խնդրում են ԱԺ-ին քննարկել այս առաջարկը, որ կարողանան ոռոգման սեզոնն առանց ընդհատումների անցկացնել:

Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացվել է տարբեր տարիներին, այդ թվում՝ 2008-ին, 2012-ին, 2014-ին, 2017-ին, 2018-ին և 2021-ին:

Տերտերյանը ներկայացրեց նաև որոշ ցուցանիշներ՝ հիմնավորելու լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը: 2019-ի հուլիսի 10-ի դրությամբ Հրազդան գետի ջրթողությունը եղել է 12.6 խմ, 2020-ին՝ 7.6, 2021-ին՝ 4.9, 2022-ին՝ 10, իսկ 2023-ին՝ 6.6:

Մինչև այսօր Սևանա լճից վերցվել է 82.3 մլն խմ, Արփա-Սևան թունելի համակարգով դեպի Սևան տեղափոխվել է 81.38 մլն խմ: 2022-ին տեղափոխվել է 148 մլն խմ: «Սա խոսում է նրա մասին, որ մենք այս տարի ունենք իսկապես ջրի լուրջ դեֆիցիտ»,-նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում