Ներքին 5 տարի առաջ - 19:59 31-05-2021

Սևանա լճից սկսվել են ջրբացթողումները

2021 թվականի մայիսի վերջին օրերից ոռոգման նպատակներով սկսվել են ջրբացթողումները Սևանա լճից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2021 թվականի մայիսի 31-ի դրությամբ Սևանա լճից արդեն բաց է թողնվել 6 միլիոն 489 հազար խորանարդ մետր ջուր։ Նույն աղբյուրի համաձայն՝ նույն օրվա դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 90 սանտիմետր բարձրության վրա, ինչը 13 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2021 թվականի հունվարից մինչև մայիս 31-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է հոսել 108 միլիոն 511 հազար խորանարդ մետր ջուր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում