Մամուլ 3 տարի առաջ - 08:01 30-12-2022

ԵՊՀ-ում ֆինանսական դիֆիցիտ է առաջացել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ Երեւանի պետական համալսարանն ընթացիկ տարվա բյուջեն փակել է պակասորդով, ԵՊՀ մեր աղբյուրները մոտ 2 միլիարդ դրամի մասին են նշում։ Սա նշանակում է, որ մայր բուհում չհաշվարկված կամ, պատկերավոր ասած, ամբախ-զամբախ ծախսեր են արել։ Պակասող մասն էլ լրացրել են ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի ժամանակվա խնայողությունների ֆոնդից։ Եվ չնայած փաստը լուրջ խնդիր է եկող տարվա համար, սակայն ուշագրավ է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը նախօրեի նիստում հավանություն է տվել ռեկտորի ներկայացրած հաշվետվությանը` բավարար գնահատել 2021-22 ուստարվա գործունեությունը։

Ինֆորմացիայի վերաբերյալ ԵՊՀ խոսնակից մեկնաբանություն խնդրեցինք, սկզբում նա գրավոր հարցում ուզեց՝ ասելով, որ երկար գործընթաց է, ապա մի քանի րոպե անց, չսպասելով հարցմանը, կապվեց մեզ հետ՝ ասելով, որ մի բան էլ ավելցուկով են փակել՝ 600 մլն դրամով, իսկ հաշվետվությունը կներկայացնեն ապրիլին։ Մինչդեռ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստին ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը բառացիորեն խոստովանել է պակասորդի մասին, եւ դա տեղ է գտել պաշտոնական հաղորդագրության մեջ:

««Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2023 թ․ համախմբված եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը՝ հավաստելով, որ ԵՊՀ 2023 թ. եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը դեֆիցիտային է, իսկ դեֆիցիտի լրացման աղբյուրը 2023 թ․ հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարիների ընթացքում կուտակված դրամական միջոցների մնացորդն է»,- ասել է Գալստյանը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում