Արտաքին 3 տարի առաջ - 16:30 10-07-2023

Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը և Բայդենը քննարկել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Շվեդիայի անդամակցության, Թուրքիային F-16 կործանիչների մատակարարման, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը։ Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են հուլիսի 11-12-ը Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում դեմ առ դեմ հանդիպել և մանրամասն քննարկել թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները։

Էրդողանն ընդգծել է, որ Շվեդիան որոշ ճիշտ քայլեր կատարել է՝ մասնավորապես փոփոխություններ կատարելով հակաահաբեկչական օրենսդրության մեջ, սակայն այն փաստը, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քուրդիստանի բանվորական կուսակցության և նրա տարբեր թևերի կողմնակիցները շարունակում են այդ երկրում ազատորեն ահաբեկչությունը գովերգող ցույցեր անցկացնել, այդ երկրի կատարած քայլերն անիմաստ են դարձրել։

Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ ճիշտ չեն այն պնդումները, թե F-16 համակարգերի հարցում թուրքական կողմի խնդրանքը կապված է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հետ։ Նա միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ F-16-երի հարցում Թուրքիայի խնդրանքին աջակցելու համար։

Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հարցում սկզբունքային և ազնիվ է ու ցանկանում է վերսկսել ԵՄ-ին լիիրավ անդամակցության գործընթացը։ Նա ասել է, որ Անկարան ցանկանում է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Եվրամիության առաջատար երկրները և ԵՄ ղեկավարությունը հստակ և ուժեղ ուղերձ տան առ այն, որ աջակցում են երկրի անդամակցության գործընթացին։



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող