Արտաքին 3 տարի առաջ - 17:00 21-01-2023

Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները։ Էրդողանը ցավակցություն է հայտնել Զելենսկուն՝ հունվարի 18-ին Կիևի մարզում տեղի ունեցած ուղղաթիռի կործանման կապակցությամբ։

Բացի այդ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Անկարայի պատրաստակամությունը՝
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հաստատման նպատակով դիվանագիտական ներդրում ունենալու և միջնորդի դեր ստանձնելու հարցում։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը օրեր առաջ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով