Արտաքին 4 տարի առաջ - 00:48 30-09-2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում գնահատվել են ռուս-ուկրաինական պատերազմին վերաբերող վերջին զարգացումները։ Հաղորդվում է, որ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման հաջող ավարտի կապակցությամբ, որի շուրջ կողմերը երկար ժամանակ աշխատել են։ .

Թուրքիայի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում կարևորել է նաև Ստամբուլի հացահատիկային համաձայնության գործարկումը, որը մշակվել էր ՄԱԿ-ի աջակցությամբ։ Էրդողանը հայտարարել է նաև, որ մեխանիզմի երկարաձգումը, որի ժամկետը կլրանա նոյեմբերին, ընդհանուր շահ է՝ նշելով, որ իրենք շարունակում են աշխատել ռուսական պարարտանյութերի և հացահատիկային ապրանքների անխափան արտահանման ուղղությամբ։ Բացի այդ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն ավելի դրական զարգացումներին։ Նրա խոսքով Ռուսաստանից ակնկալվում է քայլեր ձեռնարկել այս գործընթացը հեշտացնելու համար՝ հատկապես Ուկրաինայի որոշ շրջանների՝ Ռուսաստանին միանալու հարցում։ Վերջինս Ռուսաստանի նախագահ Պուտինին խնդրել է բանակցությունների համար ևս մեկ հնարավորություն տալ՝ նշելով, որ իրենք պատրաստ են նպաստել այս գործընթացին։ Պաշտոնական Կրեմլը հայտնել է, որ Պուտինը Էրդողանին ասել է, որ «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների նկատմամբ իրականացված դիվերսիան համարում է «միջազգային ահաբեկչություն»։ Հայտարարության համաձայն Պուտինը տեղեկություններ է հայտնել դիվերսիայի մասին՝ նշելով, որ Մոսկվան այս հարցը բերելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օրակարգ։

Նշվում է, որ Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Ուկրաինայի՝ ռուսական վերահսկողության տակ անցած շրջաններում անցկացված հանրաքվեի արդյունքների մասին։ Բացի այդ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին հացահատիկային համաձայնագրում ունեցած ներդրման համար՝ նշելով, որ Ռուսաստանից սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտները պետք է վերացվեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով