Արտաքին 3 տարի առաջ - 20:47 02-11-2022

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են հոկտեմբերի 31-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման և ստորագրված համատեղ հայտարարության մանրամասները։

Բացի այդ Ալիևը շնորհավորել է Էրդողանին՝ Թուրքիայում շարժունակության ծառայություններ մատուցող «Togg» համաշխարհային տեխնոլոգիական ապրանքանիշի զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ դա թուրքական արդյունաբերության արձանագրած նոր հաջողությունն է։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել՝ թուրք-ադրբեջանական հարաբերությունների տարբեր ասպեկտների շուրջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով