Արտաքին 3 տարի առաջ - 15:51 18-11-2022

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարությանը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցերը՝ հատկապես Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ու հացահատիկային միջանցքի նախաձեռնության զարգացումները։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի համաձայնագիրը ևս 120 օրով երկարաձգելու հարցում իր կառուցողական դիրքորոշման համար։

Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի երկարաձգումը էլ ավելի կմեծացնի առկա ռիսկերը, և այդ պատճառով դիվանագիտական ​​բանակցությունները պետք է վերականգնվեն։ Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարների շփումները առանցքային դեր են խաղում՝ անվերահսկելի էսկալացիայի կանխման գործում։

Թուրքիայի առաջնորդը գոհունակություն է հայտնել Թուրքիայում բնական գազի բաշխիչ կենտրոն հիմնելու մասին Ռուսաստանի նախագահ Պուտինի առաջարկի վերաբերյալ։ Նա նշել է, որ այս նպատակով ստեղծված աշխատանքային խմբերը անհրաժեշտ տեխնիկական, իրավական և կոմերցիոն գնահատականներ կանեն՝ հնարավորինս շուտ ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին՝ Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով