Արտաքին 3 տարի առաջ - 19:00 06-07-2023

Ադրբեջանում դատախազը առևանգված հայ զինծառայողների համար 12 տարվա ազատազրկում է պահանջել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է մայիսի 26-ին հայ-ադրբեջանական պետական սահմանից առևանգված երկու հայ զինծառայողների՝ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ դավարության ընթացքում ելույթ է ունեցել մեղադրող դատախազը, ով առևանգված հայ զինծառայողների համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։ Այնուհետև դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար, որը կհրապարակվի վաղը։

Նշենք, որ երկու հայ զինծառայողները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու և ծանր հանցագործություններ կատարելու համար»։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Հաջորդ օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի էր դարձել, որ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող