Ներքին 8 ամիս առաջ - 18:04 17-02-2026

Ռուբեն Վարդանյանին 10 տարվա բանտային և 10 տարվա խիստ ռեժիմի ազատազրկում է նշանակվել

Բաքվում դատարանի որոշմամբ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվում ընթացող կեղծ դատական նիստին Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է շինծու դատավարություն՝ ուղղված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և այլ հայ գերիների դեմ։

Մեղադրյալների թվում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նրա տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը։ Նրանցից մի քանիսի վերաբերյալ նույնպես վերջերս կայացվեցին ապօրինի դատավճիռներ՝ ցմահ ազատազրկման տեսքով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով