Ներքին 4 տարի առաջ - 17:51 22-06-2022

Նարեկ Մալյանի ներկայացուցիչը «Ռեստարտ»-ի տղաների համար ռեալ ազատազրկում էր պահանջել. փաստաբան

«Ռեստարտ» նախաձեռնության անդամների եւ Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, դատավճիռ է կայացրել։

Oragir.news-ի հետ զրույցում փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ դատարանն այդ գործով արդարացրել է «Ռեստարտ» նախաձեռնության տղաներին։ «Ռեստարտ»-ի տղաները մեղադրվում էին Նարեկ Մալյանին առևանգելու (հոդվածը 4-8 տարվա ազատազրկում է նախատեսում) փորձի մեջ։ Մեժլումյանից հետաքրքրվեցինք` արդյո՞ք մյուս կողմը պատրաստվում է բողոքարկել դատական ակտը։ Նա նշեց. «Չգիտեմ, մենք դեռ դատական ակտը չենք ստացել»։

Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ մեղադրողը դատարանից պահանջել էր 4 տարի ազատազրկում, սակայն պայմանական չկիրառելու պայմանով. «Նարեկ Մալյանի ներկայացուցիչը «Ռեստարտ» տղաների համար ռեալ ազատազրկում էր պահանջել»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին՝ կեսգիշերն անց, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել: Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել եւ բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի եւ հրավիրել մեկ քաղաքացու: Կեսգիշերին հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն: Ավելի ուշ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը Facebook-ի ուղիղ եթերում խոստովանել էր, որ Նարեկ Մալյանի վրա հարձակվողներն իրենք են եղել, որից հետո հրապարակել էր նաեւ այն տեսանյութը, որ փորձում էին Նարեկ Մալյանին աղբարկղ նետել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով