Ներքին 3 տարի առաջ - 18:57 04-07-2023

Երևան-Բաթումի-Երևան երթուղով միջազգային գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ի սողանքի հետևանքով, վերականգնվել է։
«Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի»,- նշված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ ընկերության՝ առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը և հիշեցնում, որ տվյալ իրավիճակը պայմանավորված է վերջին ամիսներին Հայաստանում ու Վրաստանում առկա եղանակային բարդ պայմաններով։ Վերջերս սողանքային իրավիճակ էր առաջացել նաև Հայաստանի հյուսիսում, երբ սելավը հունիսի 6-7-ը վնասել էր երկաթուղին Ալավերդու մոտակայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան