Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:32 03-07-2023

Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես գործում է մինչև Թբիլիսի

Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի։ Այս մասին Oragir.News-ին փոխանցեց ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումիի միջև։

Գրձելյանը փոխանցեց նաև, որ այս ամենով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթումի-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։

Խոսելով հունիսի 2-ի չվերթից՝ Գրձելյանն ասաց, որ այն ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթումի։

«Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացնում է, որ կատարվում է հնարավորինը՝ սողանքի հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ:

Երևանից Բաթումի հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն»,- շեշտեց մամուլի քարտուղարը։

Խոսելով ընկերության ուղևորների առջև ունեցող պարտավորություններից՝ Գրձելյանն ասաց, որ «ՀԿԵ» ընկերությունը կկատարի իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ և հավելեց, որ ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ իրենից անկախ հանգամանքների պատճառով հասցրած անհարմարությունների համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով