Ներքին 3 տարի առաջ - 16:36 07-06-2023

Երևան-Բաթումի-Երևան գնացքը կգործի հունիսի 14-ից

Հունիսի 7-ին «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։

Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղիներից։

Երևան-Բաթումի-Երևան միջազգային երթուղով երթևեկությունը կսկսվի հունիսի 14-ից, իսկ տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից:

Գնացքը կշարժվի երկու օրը մեկ հաճախականությամբ։ Ընդ որում, ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու գնացքը:

Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում "ՀԿԵ" ՓԲԸ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:

2022 թվականի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը կազմել է 906 հազար տոննա ։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր):

Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել աշխատանքը բեռնատար վագոնների շրջանառության կրճատման, արագության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականության կիրառման միջոցով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավման և բեռների առաքման արագության բարձրացման ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում